Նյարդաբանություն
Հովհաննես Մանվելյան. Երկար ապրելն անիմաստ է...
Երբ տարեցը մոռանում է հարազատ զավակին... Դեռ 100 տարի առաջ մարդիկ ընդամենը 40 տարի էին ապրում։ 45 տարեկանն արդեն ծեր էր համարվում։ Այժմ 30 տարեկանում նոր ընտանիք են ստեղծում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Եվրոտարածաշրջանում 2008–ին կյանքի միջին տեւողությունը կազմել է 82 տարի։ Սակայն հիմա, երբ մարդիկ սկսել են երկար ապրել, ի հայտ են եկել մի շարք նոր հիվանդություններ։
Միջազգային չափորոշիչներով առողջ ծերության ամենալուրջ խնդիրներից մեկը համարվում է դեմենցիան։
Ի՞նչ հիվանդություն է դա, որքանո՞վ է վտանգում մարդու երկար ու առողջ կյանքը, այս ուղղությամբ ի՞նչ վիճակ է մեր երկրում։
Այս եւ այլ հարցերի առթիվ ներկայացնում ենք Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Մանվելյանի տեսակետները։
«Ի՞նչ է դեմենցիան. դե նշանակում է ոչ, բացառում, իսկ մենցիա՝ միտք՝ մտքից դուրս։ Խորհրդային ժամանակ շատ հաճախ ախտորոշվում էր ծերունական պսիխոզ, սկլերոզ եւ այլն։ Սրանք այն վիճակներն են, երբ մարդը սկսում է հիշողության հետ զուգահեռ կորցնել ձեռքբերովի իր ունակությունները՝ մտավոր, խոսքի, լեզվական, ձեռքի աշխատանքի եւ այլն։
Ինձ դիմած հիվանդներից մեկը բողոքում էր, թե սեփական ստորագրությունն է մոռանում։ 53 տարեկան դասախոսը խոստովանում է, թե դասախոսություն կարդալիս չի գիտակցում՝ ճի՞շտ է ասում, թե՞ սխալ։
Հիվանդության զարգացման սկզբում մարդու մոտ ընկճվածություն, տրամադրության անկում է առաջանում, որովհետեւ սկսում է գիտակցել իր վիճակը՝ այլեւս չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, ինքնուրույն ճանապարհորդել եւ այլն։ Իսկ հետո՝ երբ արդեն հիվանդությունը խորանում է՝ մարդիկ այլեւս ի վիճակի չեն լինում ճիշտ գնահատել իրենց վիճակը։ Եթե 80 տարեկան պապիկը ոչ պատշաճ անեկդոտներ է պատմում կամ երիտասարդ կանանց ոչ տեղին հաճոյախոսում՝ ուրեմն պետք է ենթադրել, որ նրա մոտ դեմենցիա է։ Այս հիվանդությամբ մարդը կարող է մոռանալ, թե գդալն ինչպե՞ս պետք է պահել, ինչպե՞ս պետք է ուտել, կարող է իր պետքը հոգալ՝ մոռանալով տաբատն իջեցնել եւ այլն, եւ այլն։ Էլ չասած, որ կարող են անգամ պայթյունի, հրդեհի վտանգ ստեղծել։
Հայաստանում ավելի հաճախ հանդիպում է վասկուլյար՝ անոթային, դեմենցիան։ «Մեղավորը» հայկական պոպուլյացիային բնորոշ զարկերակային բարձր ճնշումն է։ Ողջ աշխարհում ընդունված է՝ բարձր ճնշում ունեցող մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում դեղորայք են ընդունում, որպեսզի առողջ ապրեն։ Հայաստանցիներն այդ փաստի հետ դժվար են համակերպվում։ Նշանակված դեղորայքը մեկ ամիս ընդունելուց հետո ասում են՝ «ճնշումս կարգավորվել է, ես հո հիվանդ չե՞մ, որ մշտապես դեղ խմեմ»։ Իրականում, զարկերակային բարձր ճնշումը չի բուժվում։ Ինչպես վատ տեսողության դեպքում մարդը պարտադրված է մշտապես ակնոց կրել, այդպես էլ՝ բարձր ճնշումը մշտապես պետք է դեղորայքով կարգավորել։ Հակառակ դեպքում զարկերակային գերճնշումը հանգեցնում է անոթային փոփոխությունների։ Գլխավոր թիրախներից մեկն ուղեղն է։ Ուղեղային հյուսվածքում առաջանում են պանրի անցքեր հիշեցնող մանր–մանր ինսուլտային օջախներ՝ միկրոինսուլտներ կամ, այսպես կոչված, «լռող ինսուլտներ»,–բացատրում է Հովհաննես Մանվելյանը։
Պարզվում է, որ դեմենցիան ախտահարում է աշխարհի բնակչության 1%–ին։ Տարիքը՝ 50 եւ ավելի։ Ալցհեյմերի նկարագրած առաջին հիվանդը 54 տարեկան կին է՝ Ավգուստան։
Ըստ մասնագետի՝ Ալցհեյմերի հիվանությունը դեմենցիայի տարատեսակներից մեկն է։ Հայտնի է, որ 65 տարեկանից հետո մարդկության քառորդ մասը տառապում է Ալցհեյմերի հիվանությամբ, իսկ 10 տարի հետո այդ հիվանդների թիվը կրկնապատկվում է։
Հովհաննես Մանվելյանը նշում է, որ մոռացկոտության խնդիրը 90% դեպքերում Ալցհեյմերի հիվանդություն կամ անոթային դեմենցիա է։ Մնացած 10%–ի մեջ են մտնում այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները՝ տարբեր ծագման էնցեֆ ալոպաթիաները, Պարկինսոնի հիվանդությունը, ցրված սկլերոզը եւ այլն։
Նյարդաբանը չափազանց կարեւորում է խնդիրներ ի հայտ գալուն պես մասնագետին դիմելը։
«Այդ դեպքում, ճիշտ ախտորոշելով հնարավոր է օգնել՝ դանդաղեցնելով հիվանդության զարգացումը։ Իսկ եթե կորցնում ենք, այսպես կոչված, «թերապեւտիկ պատուհանը»՝ այն ժամանակը, որի ընթացքում կարելի է օգնել, ապա, ցավոք, աշխարհում դեռեւս չկա այնպիսի դեղորայք, որով հնարավոր լինի կլինիկորեն զարգացած հիվանդությունը բուժել։
Եթե ավելի հասկանալի ասենք՝ երբ հիվանդն ինքն է գալիս որոշակի բողոքներով, ապա նրան հնարավոր է օգնել, իսկ երբ նրան «բերում են», ապա արդեն ուշ է։
Ինչպե՞ս է արտահայտվում խնդիրը։ Հիվանդը հիշողության կորստի հետ զուգահեռ կորցնում է սոցիալական իր դերը։ Օրինակ՝ ընտանիքը բողոքում է, որ տատիկն այլեւս առաջվա պես համեղ ճաշեր չի պատրաստում։ Բարեկամները, ցավալիորեն, ոչ թե հիվանդությունն են տեսնում, այլ սկսում են մեղադրել՝ չի ուզում տանը գործ անել, ճաշ պատրաստել կամ երեխային պահել։ Ծանո՞թ իրավիճակ է։
Նման դեպքերում պետք է նախ բացառել խնդիրը։ Գուցե ոչ թե չի ուզում, այլ՝ չի կարողանում»։
Հովհաննես Մանվելյանի վկայությամբ՝ դեմենցիայի խնդիրը ողջ աշխարհում չափազանց կարեւորվում է։ Պատճառն այն է, որ մարդիկ աշխատում են մինչեւ 60—65 տարեկանը, կենսաթոշակի անցնելուց հետո ուզում են վայելել կյանքը՝ մինչ այդ ճանապարհորդելու, տարբեր վայելքների համար գումար կուտակելով։ Բայց ստացվում է այնպես, որ մինչեւ 65–ը աշխատում են, իսկ 66–ում հանկարծ իրենց մոտ Ալցհեյմերի հիվանություն է ախտորոշվում։ 67–ում նա այլեւս ի վիճակի չէ հասկանալու թե ինքը որտե՞ղ է գտնվում, ի՞նչ է տեսնում, այնուհետեւ… մահանում է։
Այդ իսկ պատճառով զարգացած երկրներում այսօր խոշոր գումարներ են ծախսում, մեծ ջանքեր են գործադրում ինչ–որ լուծում գտնելու համար։
Իսկ մինչ այդ չափազանց կարեւոր է, որ մասնագետները ժամանակին նկատեն ձեռքբերովի ունակությունների ցանկացած կորուստ եւ ճիշտ ախտորոշեն։
«Ծերերը շատ հաճախ սկսում են հատուկ դիետաներ պահել։ Ասենք՝ մածուն են ուտում, միս չեն ուտում եւ այլն։ Այդ ժամանակ զարգանում է B1, B12–ի պակասություն, որը շատ արագ բերում է հիշողության կորստի։ Եթե ճիշտ ախտորոշվի եւ ճիշտ բուժում տարվի՝ վերականգնվեն այդ վիտամինները, ապա շատ հեշտ կարող է խնդիրը լուծվել։
Մեծերի մոտ հիշողության խանգարման՝ դեմենցիայի, իսկ փոքրիկների մոտ կրիտինիզմի է հանգեցնում հիպոթիրեոզը՝ վահանաձեւ գեղձի հորմոնալ դիսֆունկցիան, երբ սկսվում է քիչ հորմոն արտադրվել։ Ժամանակին ախտորոշեցիր՝ կարող ես իսկապես օգտակար լինել։
Շատ հաճախ դեմենցիայի համախտանիշին են հանգեցնում նաեւ ուղեղի օրգանական ախտահարումները՝ հիդրոցեֆալիա, ուռուցք եւ այլն։
Այս ամենից ելնելով, եթե մասնագետը հիվանդի մոտ հիշողության խնդիր է տեսնում, անհրաժեշտ է գլուխը նկարել՝ համակարգչային կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ իա, արյան հետազոտություն կատարել՝ անեմիան, հիպոթիրեոզը, վիտամինների պակասը բացառել եւ նոր միայն անցկացնել նեյրոփսիխոլոգիական թեստավորում, որպեսզի պատկերացնի իրական խնդիրը։
Փառք Աստծո, այսօր արդեն բժիշկների մեծ բանակ ունենք, որ ճանաչում, ախտորոշում են հիվանդությունը եւ բուժում»,–ասում է ԵՊԲՀ–ի նյարդաբանության ամբիոնի վարիչը։
Մասնագետը խորհուրդ է տալիս համապատասխան մասնագետին դիմել, երբ նկատում եք, որ մոռանում եք մոտ ծանոթի անունը կամ այն հեռախոսահամարը, որով միշտ զանգահարել եք։ Այսինքն, երբ ակնհայտ է ամենօրյա կենցաղային ակտիվության ախտահարումը, ապա բժշկին դիմելու ժամանակն է։ Հենց այդ ընթացքում դիմելը կլինի ամենաարդյունավետը։
Նման դեպքերում մասնագիտական բարձրակարգ սպասարկում կարելի է ստանալ Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» կլինիկայում գործող «Դեմենցիայի կաբինետում»։
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն